ԱՄՆ Պետդեպարտամենտը պնդում է, որ Ուկրաինան ներգրավված չէ Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը պնդում է, որ Ուկրաինան առնչություն չունի մերձմոսկովյան Crocus City Hall համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությանը։

Ելույթ ունենալով ճեպազրույցում՝ նա պնդել է, որ ռուսական իշխանությունները «քարոզչություն և ապատեղեկատվություն» են տարածում ահաբեկչությանը Կիևի մասնակցության մասին՝ դրանով իսկ փորձելով «արդարացնել» հատուկ ռազմական գործողությունը Ուկրաինայում։

Մարտի 22-ի երեկոյան Մոսկվայի մարզում գտնվող Crocus City Hall-ում ահաբեկչություն է իրականացվել։ Զոհվել է 143 մարդ։ Վերջին տվյալներով՝ տուժել է մոտ 360 մարդ։




Լրահոս