Ֆրանսիական հետախուզությունը հորդորել է չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները Փարիզին խորհուրդ են տվել չեղարկել ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը։

Այս մասին հայտնում է Radio Europe 1-ը՝ հղում անելով Ֆրանսիայի ներքին անվտանգության գլխավոր տնօրինության (DGSI) աղբյուրին։

Հստակեցվում է, որ երկար մարդաշատ շքերթի ներկայիս ձևաչափը անվտանգության մեծ ռիսկեր է պարունակում և պետք է փոխվի այսպես կոչված «պլան Բ»-ի։ Միաժամանակ Հանրապետության ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը հինգշաբթի օրը՝ մարտի 28-ին, պետք է հանդիպեր ֆրանսիական հետախուզական ծառայությունների ղեկավարության հետ և քննարկեր ահաբեկչական սպառնալիքի մակարդակը։

Ենթադրվում է, որ բացման արարողությանը սպառնացող կարող են լինել միայնակ ահաբեկիչները, ովքեր ծրագրում են բեռնատարներ օգտագործել հանդիսատեսների ամբոխի մեջ մտնելու կամ հրազենով հարձակվելու համար:

Ամառային օլիմպիական խաղերը տեղի են ունենալու այս տարի, Փարիզում




Լրահոս