
Մարտի 20-ին, 15.31-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսենի փողոցի թիվ 15 շենքի բնակարաններից մեկում առկա է քաղաքացու դի. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել ՝ 1955 թ. ծնված Ս. Շ.-ի դին, հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը: