
Ադրբեջանում պահվող ռազմաքաղաքական գերիների վերադարձի վերաբերյալ ArmLur.am-ը զրուցել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ պաշտպանության նախկին նախարան Սեյրան Օհանյանի հետ:
«Ռազմաքաղաքական գերիներից տեղյակ եմ այնքանով, որքանով համացանցում է գրվում: Կարծում եմ, այդ մարդասիրական ուղղությամբ աշխատանքները՝ ռազմաքաղաքական գերիների և, ընդհանրապես, Ադրբեջանում պահվող բոլոր գերիների վերադարձի ուղղությամբ, մարդասիրական աշխատանքները յուրաքանչյուր հայի աշխատանքի հիմքում պետք է լինի: Գերիների վերադարձի ուղղությամբ քայլեր է ձեռնարկվում միջազգային հարթակներում, Կարմիր Խաչի, ինչպես նաև եվրոպական կազմակերպությունների հետ տարվող աշխատանքների ընթացքում»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Նանիկ Աղասյան