«Ես հարց ունեմ ՔՊ-ին, ձեր երեխեքը ի՞նչ են շնչելու»։ Հենց էսպես են քաղաքացիները դժգոհում, երբ տեսնում են Երևան քաղաքի հնձվող ծառերը։
Ալեք Մանուկյան փողոցում նախ էտվում են ծառերի բողբոջած ճյուղերը, ապա ծանր տեխնիկայի օգնությամբ դրանք արմատախիլ են արվում։
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի գլխավոր դենդրոլոգ Արծվի Գրիգորյանը ArmLur.am-ի հետ զրույցում պնդում է, որ սա արվում է ի բարօրություն Երևանի։
Զրույցին միացավ Երևանի բնակիչ Արսեն Մելիքյանը, ով պնդում էր, որ ծառերի փոփոխման ծրագիրը հիմնավորված չէ և փոփախվող ծառերն ոչ մի օգուտ չեն տալու։
Երևանի քաղաքապետարանը նախատեսում է այստեղ տնկել ալբիցիա և կելրեյթերիա հուրանավոր, որը հայտնի է որպես օճառածառ։
Հավելենք նաև, որ ծառերի այս սպանդը քաղաքային իշխանությունները սկսել են գրեթե մեկ շաբաթ առաջ։ Այս գործողությունները քաղաքացիների կողմից որակվում են որպես անմարդկային արարք բնության նկատմամբ։
Էմմա Միքայելյան