«Իշխանությունը փողոցում գցած է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Armlur.am-ը զրուցեց Արամ Հարությունյանի հետ ՝ պարզելու համար, թե ընդդիմադիր «Ազգային համաձայնություն» կուսակցությունն ինչ դիրքորոշում ունի խորհրդարանակա չորս ընդդիմադիր խմբակցությունների կողմից բարձրացվող՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի պահանջի հետ կապված հարցի վերաբերյալ, և արդյոք դա համարում է իրատեսական:

Ըստ Արամ Հարությունյանի՝ իշխանությունը երբեք այսքան թույլ և ոչ լեգիտիմ չի եղել:

«Իշխանությունը փողոցում գցած է, ուղղակի պետք է վերցնելուց իրար չխանգարենք»:

Armlur.am-ի հարցին՝ արդյոք իր կուսակցությունը չի՞ միանա չորս ընդդիմադիր խմբակցություններին, պարոն Հարությունյանը պատասխանեց. «Բանակցություններին մենք մի քիչ ուրիշ ֆորմատով՝ համահայկական ճակատի ֆորմատով ենք մասնակցում:

Բացի «Ժառանգությունից»՝ մյուս երեք խմբակցություններից որոշ քաղաքական գործիչների հետ մենք հանդիպումներ ունեցել ենք, բայց այդ հանդիպումները խմբակցությունների մակարդակով չեն եղել: Առաջիկայում նախատեսում ենք հանդիպում նաև այդ չորս ուժերի հետ, և համոզված ենք, որ միայն այդ ճանապարհով է հնարավոր իրականացնել անցում իշխանափոխության»:

Նա տեղեկացրեց նաև, որ այժմ իրենք աշխատում են հասարակական սեկտորի հետ և հանդիպումներ են ունեցել մոտ 100 հ/կ-ների հետ:




Լրահոս