Հոնիական ծովում Պելոպոնես թերակղզու մոտակայքում տեղի ունեցած 5,7 մագնիտուդով ուժեղ երկրաշարժը փորձագետների մոտ անհանգստություն չի առաջացնում․ ERTnews-ին հայտնել է հայտնի սեյսմոլոգ և Սեյսմիկ պլանավորման և պաշտպանության կազմակերպության նախագահ, պրոֆեսոր Էֆթիմիոս Լենկասը։
Երկու ուժգին ցնցումներ են տեղի ունեցել ուրբաթ առավոտյան։ Առաջին ցնցումը 5,4 մագնիտուդով տեղի է ունեցել տեղական ժամանակով 9.11-ին, երկրորդը՝ 5.8 մագնիտուդով, մեկ րոպե անց՝ 9.12-ին։ Դրանք զգացվել են Պելոպոնեսում։
Իր հերթին սեյսմոլոգ Գերասիմոս Պապադոպուլոսը հայտնել է, որ նախկինում այդ տարածքում մեծ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել։