
Հովհաննես Մանուկյանը «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնից հեռանալու դիմում է ներկայացրել:
ArmLur.am-ը կապ հաստատեց Հովհաննես Մանուկյանի հետ հասկանալու համար, թե ինչն է պաշտոնից ազատման դիմում ներկայացնելու պատճառը.
«Պատճառն իմ հոգնածությունն է, հոգնել էի: Իմ անձնական գործերով, կամքով եմ դիմում ներկայացրել, այլ պատճառ չկա»:
Հովհաննես Մանուկյանը նոր պաշտնի հավակնորդների մասին տեղեկություն չուներ:
Հիշեցնենք, որ Հովհաննես Մանուկյանը «Երաևնի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր 2023 թվականի ապրիլի 3-ից:
Էմմա Մարտիրոսյան