
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը չինական Phoenix հեռուստաալիքի եթերում հայտարարել է, թե իբր վերջին վեց ամիսները Հայաստանի և Ադրբեջանի պատմության մեջ դարձել են սահմանին ամենահանգիստ շրջաններից մեկը։
«Հայաստանն ու Ադրբեջանը այսօր ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը։ Վերջին վեց ամիսները երկու երկրների պատմության մեջ դարձել են հայ-ադրբեջանական սահմանի ամենահանգիստ շրջաններից մեկը»,-ասել է նա։
Նա նաև հայտարարել է, որ «ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո 30 տարի շարունակվող բանակցությունները գործնականում անարդյունք են եղել»։