
Ռուսաստանի խորհրդարանը վավերացրել է դաշնային սահմանադրական օրենքը ՌԴ կազմում Ղրիմի և Սևաստոպոլի ներգրավման ընթացակարգի և նոր սուբյեկտների ինտեգրման անցման շրջանի մասին. հաղորդում է РИА Новости կայքը:
Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետդումայի քննարկմանն էր ներկայացրել երկու փաստաթուղթ` մարտի 18-ին Մոսկվայում ստորագրված միջազգային պայմանագրի վավերացման վերաբերյալ օրինագիծը և դաշնային սահմանադրական օրենքի նախագիծը` Ղրիմը և Սևաստոպոլը ՌԴ-ին միացնելու վերաբերյալ: Միջազգային պայմանագիրը ժամանակավոր կիրառվում է ստորագրման պահից և ուժի մեջ է վավերացման պահից: