Հայաստանում Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հանրապետության ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե Հայաստանում Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հանրապետության ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է:

«Այն, որ նրանց դուրս բերելն ինչ-որ կերպ կարող է ամրապնդել Հանրապետության ռազմական ներուժը, վտանգավոր հայտարարություն է»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ:

Մոսկվան պնդում է, թե Արևմուտքը ստիպում է Հայաստանին վերանայել անվտանգության ձևավորված համակարգը և իբր դրա դիմաց կոնկրետ ոչինչ չի առաջարկում:

Նաև, գերատեսչության կարծիքով, Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմի սահմանումը իբր բացասաբար կանդրադառնա Հայաստանի անվտանգության և տնտեսության վրա:




Լրահոս