
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը` UEFA-ն հնարավոր է՝ Եվրո-2024-ի մասնակիցների խաղացողների հայտացուցակների լիմիտը հասցնի 26-ի, հայտնում է The Athletic-ը:
ՈւԵՖԱ-ի ղեկավարությունը հայտնել է, որ ի գիտություն է ընդունել որոշ հավաքականների մարզիչների դիտողություններն ու առաջարկները:
Եվրոպական ֆուտբոլի գլխավոր կառույցը վերջնական որոշում կընդունի ապրիլի 8-ին կայանալիք կոնգրեսում, որին ներկա կլինեն Եվրո-2024-ի մասնակից բոլոր հավաքականների ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ն Covid-ի համավարակի հետևանքով առաջացած սեղմ գրաֆիկի պատճառով որոշել էր Եվրո-2020-ի ժամանակ հայտացուցակներում ֆուտբոլիստների թիվը 23-ից հասցնել 26-ի: