
Արդեն առաջիկա օրերին Գերմանիան Ուկրաինային առաջին փուլում 10 հազար հրետանային արկ կփոխանցի Բունդեսվերի զինանոցներից։ Այս մասին DW-ին տված բացառիկ հարցազրույցում պատմել է Գերմանիայի պաշտպանության նախարարությանն առընթեր Ուկրաինայի իրավիճակային կենտրոնի ղեկավար, գեներալ-մայոր Քրիստիան Ֆրոյդինգը։ Բեռլինում, նրա խոսքով, որոշվել է Ուկրաինային զինամթերք մատակարարել 3 փուլով։