Կալանավորվել է Crocus City Hall-ի ահաբեկչության գործով անցնող 9-րդ մեղադրյալը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի Բասմանի դատարանը կալանավորել է Crocus City Hall-ի ահաբեկչության գործով անցնող 9-րդ մեղադրյալին՝ Նազրիմադ Լութֆուլոյին։

Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

«Նազրիմադ Լութֆուլոյի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը մինչև մայիսի 22-ը»,- հայտնել է աղբյուրը։

Crocus City Hall-ում ահաբեկչությունը տեղի էր ունեցել մարտի 22-ի երեկոյան։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 144 մարդ, վիրավորվել՝ 360-ը։

Ահաբեկչության չորս ենթադրյալ հեղինակները ձերբակալվել են մարտի 23-ին:

Մարտի 26-ին կալանքի տակ էր առնվել ևս 3 մեղադրյալ, որոնք նույն ընտանիքի անդամներ են։Հիմնական մեղադրյալներ Դալերժոն Միրզոևը, Մուրոդալի Ռաչաբալիզոդան, Ֆարիդուն Շամսիդինը և Մուհամմադսոբիր Ֆայզովը կալանավորվել են կազմակերպված խմբի կազմում ահաբեկչություն կատարելու մեղադրանքով:

Բացի նրանցից, կա այս կամ այն կերպ գործին առնչություն ունեցող ևս 7 կալանավորված անձ, հիմնականում՝ ՌԴ-ում ժամանակավոր գրանցում ունեցող կամ հաստատված օտարերկրացիներ:




Լրահոս