«Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության մեջ մեղադրվողները հարցաքննության ժամանակ հայտարարել են, որ Telegram-ով ձայնային հաղորդագրությունների միջոցով իրենց գործողությունները համակարգել է կեղծանունով տղամարդ, հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեն։
Բացի այդ, նրանք պատմել են, որ ահաբեկչությունից հետո գնացել են Ուկրաինայի հետ սահման՝ Կիև մեկնելու նպատակով, որպեսզի վարձատրություն ստանան։ Քննչական կոմիտեն ստուգում է, թե արդյոք Ուկրաինայի հատուկ ծառայությունները ներգրավվա՞ծ են «Կրոկուսում» ահաբեկչության կազմակերպման և ֆինանսավորման մեջ։