
Երևանում մարտի 30-ին և 31-ին, ապրիլի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարտի 30-ի ցերեկը սպասվում է քամու ուժգնացում` 12-15մ/վ արագությամբ:
Մարզերում մարտի 30-ի գիշերը, 31-ին, ապրիլի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարտի 30-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։
Քամին՝ հյուսիսարևմտյան 3-6մ/վ, մարտի 30-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 30-ից ապրիլի 1-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։