ԱՄՆ-ն հայտարարել է այս գարնանը հիպերձայնային զենքի փորձարկման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ ռազմածովային ուժերը ծրագրել են այս տարվա գարնանը փորձարկել ցամաքային հիպերձայնային զենքերը: Այս մասին հայտնում է ամերիկյան Defense News հրատարակությունը։

Պարզաբանվում է, որ 2023 թվականին ԱՄՆ զինվորականները ստիպված են եղել չեղարկել մի քանի փորձարկումներ և փոփոխել LRHW հրթիռը։

Բանակի արագ կարողությունների և կրիտիկական տեխնոլոգիաների հրամանատարության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Ռոբերտ Ռաշը նշել է, որ եթե հրթիռի արձակումը հաջող լինի, ամռանը ամերիկյան բանակը կիրականացնի հիպերձայնային զենքի փորձնական արձակումներ՝ որպես ցամաքային համալիրի մաս, որը դեռ վերջնական տեսքի է բերվում։

Մարտի 20-ին ԱՄՆ ռազմաօդային ուժերը փորձարկել են AGM-183 գերձայնային «օդ-երկիր» հրթիռը։




Լրահոս