ՆԱՏՕ-ն դաշինքի անդամ երկրների համար ուղղակի սպառնալիք չի տեսել Ռուսաստանից․ Ռոբ Բաուեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար, ծովակալ Ռոբ Բաուերը հայտարարել է՝ ոչ մի նշան չկա, որ Ռուսաստանը ծրագրում է հարձակվել դաշինքի որևէ երկրի վրա, նրա խոսքերը մեջբերել է Baltic Times թերթը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ամերիկացի լրագրող Թակեր Կառլսոնին տված հարցազրույցում ավելի վաղ բացատրել էր, որ Մոսկվան չի պատրաստվում հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա՝ դա համարելով անիմաստ։

Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ «արևմտյան քաղաքական գործիչները պարբերաբար վախեցնում են իրենց բնակչությանը ռուսական երևակայական սպառնալիքով»։

«Ոչ մի նշան չկա, որ Ռուսաստանը ծրագրում է հարձակվել ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկրի վրա: Չեմ կարծում, որ ուղղակի սպառնալիք կա»,- ասել է Բաուերը:




Լրահոս