«ԵՊՀ-ի մուտքի մոտ հրավիրում եմ ակտիվիստ ընկերներիս, սրտացավ երևանցիներին՝ փրկելու ծառերի սպանդը». Վիկտոր Մնացականյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքային պլանավորման մասնագետ Վիկտոր Մնացականյանը ուղիղ եթերում հայտնել է, որ այսօր ժամը 12:30-ին, Ալեք Մանուկյան 1 հասցեում՝ Երևանի պետական համալսարանի գլխավոր մուտքի մոտ, հրավիրում են մարդկանց՝ փրկելու ծառերի սպանդը:

«Իմ ընկերիների, որոնց թվում են Քրիստինա Վարդանյանը, Արթուր Չախոյանը, Էդուարդ Հայրումյանը, ակտիվիստների, սրտացավ երևանցիների հետ, ովքեր չեն վախենում այս ապիկար իշխանություններից, անկախ քաղաքական տեսակետից, կուսակցություններից հրավիրում եմ կանգնեցնելու էկոցիդը:

Նշեմ նաև, որ լինելու են «Ազգային առաջընթաց» կուսակցության ավագանու անդամները: Կապ եմ հաստատել նաև «Մայր Հայաստան» ֆրակցիայի անդամների հետ, հուսով եմ նրանք նույնպես կգան»:

 




Լրահոս