ՖՈՏՈ. Հայաստանը մարդասիրական ամենամեծ օգնությունը ստացել է ԱՄՆ-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023 թվականի հունվար ամսից մինչև 2024 թվականի հունվար Հայաստանին ուղղված մարդասիրական օգնության ծավալները նախորդ տարիների համեմատ կրկնապատկվել են։

ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ 2023 թվականի հունվարին Հայաստանին ուղցված մարդասիրական օգնության ծավալները կազմել են 582 հազար դոլար, իսկ 2024 թվականի հունվարին՝ 27 մլն 702 հազար դոլար։

Հայաստանը մարդասիրական օգնություն է ստացել ԱՊՀ երկրներից, Ուկրաինայից, Գերմանիայից, Իսպանիայից, Նիդերլանդներից, Չեխիայի Հանրապետությունից, Թաիլանդից, Հնդկաստանից, ԱՄՆ-ից և այլ երկրներից։

Ռուսաստանն այս շարքում առանձնացված չէ։

Հարկ է նշել նաև, որ ԱՄՆ-ից ՀՀ-ն ստացել է ամենաշատ մարդասիրական օգնությունը. 2023 թվականին՝ 213 հազար դոլարի, 2024 թվականին՝ 26 մլն 104 հազար դոլար։

Էմմա Միքայելյան




Լրահոս