
Թուրքիայի արևելքում գտնվող Էլյազիգ շրջանում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Թուրքիայի կառավարությանն առընթեր բնական աղետների և արտակարգ իրավիճակների դեմ պայքարի գրասենյակը (AFAD):
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 03.25-ին՝ Էլյազիգի կենտրոնում։
Ըստ տեղեկությունների՝ այս պահին երկրաշարժի ոչ մի բացասական հետևանք չի գրանցվել: