
Իրանը միշտ պնդել է, որ տարածաշրջանային խնդիրները պետք է կարգավորեն տարածաշրջանի երկրները՝ հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին։
«Արևմտյան երկրների միջամտությունը չի կարելի հաջողված փորձ համարել: Նրանց նախաձեռնությունները չեն օգնի լուծել Հարավային Կովկասի խնդիրները, այլ միայն կբարդացնեն իրավիճակը»,- նշել է դեսպանը:
Նրա խոսքով՝ Թեհրանն աջակցում է տարածաշրջանում կարգավորմանն ուղղված երկկողմ և բազմակողմ շփումներին: