
Ապրիլի 9-ից մեկնարկում են ԱԺ հերթական քառօրյա նիստերը:
ArmLur.am-ը ԱԺ-ից տեղեկացավ, որ հաջորդ շաբաթ նիստեր կանեն ԱԺ գլխադասային հանձնաժողովները:
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի ապրիլի 1-ին՝ երկուշաբթի:
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա ապրիլի 2-ին, նույն օրը նիստ կհրավիրի նաեւ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կհրավիրի ապրիլի 3-ին:
Ք.Մ