
Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը բանակի ղեկավար կազմի նիստ է հրավիրել:
Խորհրդակցությանը վերլուծվել է ադրբեջանա-հայկական սահմանին տիրող օպերատիվ իրավիճակը:
Հասանովը հանձնարարականներ է տվել մարտական պատրաստականության բարձր մակարդակի պահպանման ուղղությամբ և կարևորել սպառազինության, տեխնիկայի և մարտական այլ միջոցների կիրառմամբ զորավարժությունների և գործնական պարապմունքների ինտենսիվության հետագա բարձրացումը: