Մոսկվայում սպիտակ փուչիկներ են արձակվել դեպի երկինք՝ ի հիշատակ Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։
Ավելի վաղ Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա երկրների դիվանագիտական առաքելությունների ղեկավարներն ու աշխատակիցները, այդ թվում՝ Միացյալ Նահանգների և ԵՄ երկրների դեսպանները, ծաղիկներ են դրել մարտի 22-ի ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողին:
Արարողությունը տեղի է ունեցել ողբերգության իններորդ օրը։
Վերջին տվյալներով՝ ահաբեկչության հետևանքով զոհվել է 144 մարդ։