
Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ օրեր առաջ կրծքավանդակի շրջանում դանակի հարվածներով Սուրբ Աստվածամայր հիվանդանոց է տեղափոխվել 15-ամյա Հ.Գ-ն։
Արդյունքում՝ դեպքին ընթացք են տվել իրավապահները ու պարզել են, որ մարտի 27-ին Բագրատունյաց պողոտայի շենքի բակում 15-ամյա անչափահաս Հ.Գ-ն վիճել է Դ.Գ-ի հետ, ինչի ժամանակ 15-ամյա Դ.Գ-ն դանակի հարվածներ է հասցրել։
Պարզվել է, որ վիճաբանողները սովորում են նույն դասարանում եւ վիճել են միմյանց անպարկեշտ խոսքեր ասելու համար։
Քնար Մանուկյան