2024 թվականի հունվարին Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի քանակը կազմել է 290 մարդ/դեպք։
ArmLur.am-ը ՀՀ Վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ վարակված անձանց թիվն ավելի մեծ է Երևանում՝ 108 մարդ։
Այս թվին նպաստում է նաև այն հանգամանքը, որ Երևանում է բնակվում ՀՀ բնակչության գրեթե կեսը։
Կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածների թիվը ամենաշատը գրանցվել է Լոռու մարզում՝ 42 մարդ/դեպք։
Արագածոտնում վարակվել են 14 մարդ, Արարատում՝ 20 մարդ, Գեղարքունիքում՝ 21 մարդ, Արմավիրում՝ 36 մարդ, Կոտայքում՝ 17 մարդ, Շիրակում՝ 7 մարդ, Սյունիքում՝ 9 մարդ, Վայոց ձորում՝ 3 մարդ, Տավուշում՝ 13 մարդ։