
Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի միջոցով կնոջը՝ Ելենա Բատուրինային են փոխանցել ծանուցագիր, որի համաձայն նա պետք է ներկայանա ներքին գործերի նախարարության հետաքննչական բաժանմունք: ՆԳՆ-ում հայտնել են, որ Լուժկովի հայտարարությունները, որոնք անդրադառնում են Մոսկվայի բանկի թալանին՝ կստուգվեն։ Բատուրինան արտասահմանում է բնակվում եւ նախկինում խուսափել է հարցաքննություններից՝ ասելով, թե ՌԴ-ում չի գտնվում։Հետաքննության տվյալներով՝ Մոսկվայի բանկի ղեկավարներն անօրինաբար “Պրեմիեր-էստեյտ” ընկերությանն են փոխանցել 13 մլրդ ռուբլի, որոնք հետագայում հայտնվել են Բատուրինայի հաշվեհամարին։ Բանկի ղեկավարների նկատմամբ հետախուզում է հյատարարված։