Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու խոսքերը, որը հնարավոր էր համարել բանակցություններ վարել Ռուսաստանի հետ՝ 1991 թվականի սահմաններին վերադառնալու շուրջ:
Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանի և Ուկրաիայի միջև հակամարտության սկսվելուց ի վեր աշխարհաքաղաքական իրադրությունը և երկու երկրի սահմանները փոխվել են: Ըստ Կրեմլի ներկայացուցչի՝ բոլորը ստիպված կլինեն հաշվի նստել դրա հետ։
«Աշխարհաքաղաքական իրադրությանն արմատապես փոխվել է, փոխվել են և՛ Ուկրաինայի, և՛ Ռուսաստանի Դաշնության սահմանները։ Մենք ունենք չորս նոր սուբյեկտ, և դա չի կարելի հաշվի չառնել, սա նոր իրողություն է, որի հետ, անշուշտ, բոլորը ստիպված կլինեն հաշվի նստել»,- ասել է Պեսկովը։