Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը շաբաթ օրը հաղորդել է, որ երկրում գրանցվել է 4,0, 4,2 և 4,8 մագնիտուդով երեք երկրաշարժ:
Առաջին երկրաշարժը տեղի է ունեցել 17.44-ին՝ 4.8 մագնիտուդով։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ռաչայի շրջանի Օնի քաղաքից 10 կիլոմետր հեռավորության վրա։ Երկրորդ երկրաշարժը գրանցվել է վեց րոպե անց՝ Օնի քաղաքից 9 կիլոմետր հեռավորության վրա՝ 4,2 մագնիտուդով։ Երրորդը՝ քառասուն րոպե անց, նույնպես Օնիի մոտ՝ քաղաքից 8 կիլոմետր հեռավորության վրա՝ 4,0 մագնիտուդով։
Օնիի վարչակազմում լրագրողներին հայտնել են, որ զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություն չեն ստացել։ Նաև ոչ մի դիմում Արտակարգ իրավիճակների ծառայությանը չի արձանագրվել, հավելել են վարչությունից։