
Հետաքննությունը պարզել է Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ զոհված 134 մարդու ինքնությունը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ՔԿ մամուլի ծառայությունը։
«Քննիչներն աշխատում են նաև տուժողների հետ՝ նրանցից ցուցմունքներ ստանալով հանցագործության հանգամանքների մասին։ Ներկայումս քննությանը հաջողվել է բացահայտել ահաբեկչության հետևանքով մահացած 134 մարդու ինքնությունը։ Գերատեսչությունում նշել են, որ գենետիկական փորձաքննություններ են իրականացվում՝ պարզելու մնացած զոհերի ինքնությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։