ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է․
«Իմ շատ սիրելի՛ հայրենակիցներ, այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Հարության տոնը:
Սուրբ Զատիկը մեր եկեղեցու և ժողովրդի ամենամեծ տոներից մեկն է և մեծ խորհուրդ ու նշանակություն ունի:
Մեր բոլորի աղոթքներն այսօր ուղղված են մեր երկրի խաղաղության ապահովմանն ու մեր հայրենիքի բարեկեցությանը։
Թող Սուրբ Զատկի խոհուրդն իր հետ բերի բարօրություն ու ոգու ամրություն մեր երկրին:
Աստված պահապա՜ն մեզ բոլորիս…
Քրիստոս հարյավ ի մեռելոց.
Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»: