Հայաստանի կանանց ֆուտբոլի հավաքականը նախապատրաստվում է Եվրո-2025-ի առաջիկա խաղերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կանանց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մարտի 30-ից ապրիլի 7-ը մարզական հավաք է անցկացնում ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։

Հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ

Ալինա Պողոսյան – «Կռիլյա Սովետով» (Ռուսաստան)
Էլլա դե Կրույֆ – «ԼԱՖԿ ՍոԿալ» (ԱՄՆ)
Լիլիթ Բաբայան – «Փյունիկ-աղջիկներ»

Պաշտպաններ

Լիանա Ղազարյան – «Ռոստով» (Ռուսաստան)
Հասմիկ Գրիգորյան – «Ուրարտու-աղջիկներ»
Անի Ղուկասյան – «Փյունիկ աղջիկներ»
Մարինե Կարապետյան – «Փյունիկ աղջիկներ»
Սավաննա Թեյլոր

Կիսապաշտպաններ

Աննա Դալլաքյան – «Ռոստով» (Ռուսաստան)
Վերոնիկա Ասատրյան – «Արարատ Տալլին» (Էստոնիա)
Լարա Կազանչյան – «Քրեյթոն» (Կանադա)
Մարալ Արթին – «Մալագա Սիթի» (Իսպանիա)
Մանե Ներսիսյան – «Իգլս» (ԱՄՆ)
Միլանա Վարդանյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Կլաուդիա Չոլակյան – «Նորդերն Թայգերս» (Ավստրալիա)
Թահլիա Ոսկանյան – «Ռեյդերս» (Ավստրալիա)

Հարձակվողներ

Օքսաննա Պիզլովա – «Ռուբին» (Կազան, Ռուսաստան)
Տաթև Խաչատրյան – «Արարատ-Արմենիա աղջիկներ»
Անի Սաֆարյան – «Կոլումբիա Լայընս» (ԱՄՆ)

Ապրիլի 5-ին Կանանց Հայաստանի ազգային հավաքականն ՈՒԵՖԱ կանանց Եվրո-2025-ի որակավորման փուլի շրջանակում՝ Արմավիրում, ուժերը կչափի Ռումինիայի ընտրանու հետ: Այնուհետև հավաքականը կմեկնի Բուլղարիա, որտեղ ապրիլի 9-ին կմրցի Բուլղարիայի ընտրանու հետ:




Լրահոս