Մինսկում կայացած խառը մենամարտերի ACA 173 մրցաշարում հայ մարտիկ Վիկտոր Ազատյանը տպավորիչ հաղթանակ է տարել:
Հայ մարզիկը Չեխիայի ներկայացուցիչ Վիտեսլավ Ռայնոչի դեմ մենամարտի երրորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթանակի է հասել: Ազատյանի հուժկու հարվածից հետո չեխ մարզիկը տապալվել է: Վիկտորը շարունակել է հարվածներ հասցնել նրան, վայրկյաններ անց մրցակցի մարզիչները սպիտակ շոր են նետել ռինգ, և մրցավարը դադարեցրել է մենամարտը:
Վիկտոր Ազատյանը իր կարիերայում տարել է 13 հաղթանակ և կրել 4 պարտություն: