Հանցագործությունների թիվը ՀՀ-ում կայուն աճ է գրանցել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, այս մասին փաստում են ՀՀ Վիճակագրական կոմիտեի՝ իրավախախտումների մասին վիճակագրությունը։
Այսպիսով 2023 թվականի հունվարին գրանցված հանցագործությունների ընդհանուր քանակը կազմել է 2200 դեպք, այս տարի՝ 2024 թվականի հունվարին այն աճել է՝ դառնալով 2 550 դեպք։
2024 թվականի տվյալների մեջ մտնում են 1 030 ոչ մեծ ծանրության, 769՝ միջին ծանրության, 424՝ ծանր, 327՝ առանձնապես ծանր։ Հանցագործությունների ընդհանուր քանակից` կատարվել է հրազենի,
ռազմամթերքի գործադրմամբ 2023 թվականին՝ 3, 2024-ին՝ 7 դեպք։
Մարդու (անձի) դեմ ուղղված հանցագործությունները 2023 թվականին կազմել են՝ 611 դեպք, 2024 թվականին՝ 681 դեպք։
Հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները 2023 թվականին աճել են 194 դեպքով։ Նախորդ տարի 2023 թվականի հունարին նշված հանցագործությունների թիվը կազմել է 746 դեպք, իսկ 2024 թվականին՝ 940 դեպք։
Սեփականության դեմ ուղղված հանցագործությունները այդ թվում գույքի հափշտակման, կողոպուտի և գողության դեպքերը 2024 թվականին կազմել են 632, նախորդ տարվա 569-ի համեմատ աճելով 63-ով։
Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները թիվը կազմել է 79 դեպք, որից 31-ը կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու, պահելու և իրացնելու մասով։
Պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը նախորդ տարվա համեմատ աճել են 33-ով, 2023 թվականին այս մասով կատարվել է 170 հանցագործություն, իսկ 2024 թվականին՝ 203։ Այդ թվում պաշտոնեական լիազորություններ չարաշահելու և անցնելու 42 դեպք, կաշառք ստանալու, տալու, կաշառքի միջնորդության մասով 22 դեպք, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու՝ 4 դեպք, պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ
ուղղված այլ հանցագործությունների 135 դեպք։