Ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսված եռակողմ հանդիպմանը տեսակապով կմասնակցի նաև Վլադիմիր Պուտինը․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը տեղեկացավ, որ ապրիլի 5-ին Բրյուսելում նախանշված ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը տեսակապով մասնակցելու է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Մեր աղբյուրները փոխանցում են, որ այն ուղիղ կապ ունի ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի վերջին հայտարարության հետ:

«Վաշինգտոնում, Բրյուսելում և Երևանում ձևացնում են, թե զարմանում են՝ ինչու է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը «մտահոգություններ» առաջացնում շատերի մոտ։ Պնդում են, որ այն ուղղված չէ երրորդ կողմի դեմ։ Նման իրադարձությունները Ռուսաստանում անհանգստություն են առաջացնում, քանի որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչները մեր գործընկերներին ուղղակիորեն ասում են, որ իրենց հիմնական ուղղությունը բացառապես Ռուսաստանի դեմ է։ Դա հենց այն է, ինչ ասում են՝ բաց տեքստով»,- գրել էր Զախարովան: Ու այս հայտարարությունից հետո, որոշվել է, որ հանդիպմանը միանա նաև ՌԴ նախագահը:

Կ․




Լրահոս