
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել:
ArmLur.am-ի հավաստի տեղեկություններով՝ երեկ ուշ երեկոյան ՔՊ-ականները փակ նիստ են արել, որոշել են խորհրդարան ներկայացնել հայտարարութան նախագիծ ու պատրաստվում են Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնել:
Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում՝ պատճառը Փաշինյանի վերջին հայտարարություններն են, որ Հայաստանը պատրաստվում է տարածքային նոր զիջումների գնալ:
Բանն այն է, որ նիստի ժամանակ ՔՊ-ականներն անթաքույց իրենց դժգոհությունն են հայտնել Փաշինյանի վարած քաղաքականության հետ, որի արդյունքում Հայաստանը նոր պատերազմի վտանգի առաջ է կանգնած:
Կ․