![](https://armlur.am/wp-content/uploads/2024/04/a3a25e43ca08ecefb33cc5a1031b415a.jpg)
Ապրիլի 1-ը սկզբնապես նշվել է որպես գարնանային գիշերահավասարի օր և Զատիկի շրջան: Տոնը մշտապես ուղեկցվել է կատակներով, չարաճճիություններով և ուրախությամբ: Տոնի ավանդույթն ապրում է նաև այսօր. պատճառը հենց բնությունն է, քանի որ մարդիկ փորձել են գարնան «կամակորությանը» հակազդել կատակներով ու զվարճանքով:
ArmLur.am-ն ավանդույթի համաձայն՝ այս տարի ևս տոնին համահունչ լուրեր է հրապարակելու։ Հարգելի ընթերցող, եթե այսօր ArmLur.am-ում հանդիպեք Կ մակագրությամբ լուրեր, ապա դրանք ապրիլմեկյան կատակներ են, խնդրում ենք լուրջ չընդունել։ Եթե մեր լուրերը ձեզ անհանգստություն կպատճառեն, նախապես հայցում ենք ձեր ներողամտությունը։
ArmLur.am-ի խմբագրակազմ