
«Որոշակի վերահսկողական մեթոդներ պետք է ներդրվեն մանկապարտեզներում՝ աշխատավարձերի բարձրացմանը զուգահեռ»:
Այս մասին այսօր՝ քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյնաը և հավելեց, որ դա պետք է ֆիքսել որպես հանձնարարական:
«Բոլոր մանկապարտեզները պետք է հագեցած լինեն տեսախցիկներով, որոնց պետք է հասանելիություն ունենան մի քանի անձինք, ովքեր այդ վերահսկողությունը պետք է իրականացնեն: Քաղաքապետարանը պետք է համոզված լինի, որ մենք մանկապարտեզներում ունենք երեխաների համար բարենպաստ միջավայր»,- նշեց Ավինյանը: