2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ 199 օտարերկրյա քաղաքացի գտնվում է ՀՀ բանտերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՆ քրեակատարողական հիմնարկներում 2023 թվականի ընթացքում արձանագրվել է 155 անձի կողմից ինքնավնասման 472 դեպք (2022 թվականին՝ 180 անձի կողմից ինքնավնասման 518 դեպք), որոնց պատճառները հիմնականում կապված են եղել քրեական վարույթների ընթացքի, կիրառված խափանման միջոցի, արարքի իրավաբանական որակման, Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի որոշումների, անձնական, առողջական խնդիրների հետ, մի շարք դեպքերում ինքնավնասումը կատարվել է հոգեկան անհավասարակշիռ վիճակում: ՔԿՀ-ում պահվող անձանց կողմից հացադուլ հայտարարելու, ինքնավնասում կատարելու պատճառները պարզելու և այլ նպատակով՝ դատախազների կողմից հարցման է ենթարկվել 424 դատապարտյալ կամ կալանավորված անձ (այսուհետ՝ պահվող անձ): Քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց կողմից ինքնասպանության (ինքնասպանության փորձի) և ինքնավնասման ռիսկերը գնահատելու, այդ կապակցությամբ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու և ինքնավնասման ու ինքնասպանության (ինքնասպանության փորձի) հնարավոր դեպքերը չեզոքացնելու ուղղությամբ՝ Քրեակատարողական օրենսգրքով և այլ իրավական ակտերով նախատեսված անհրաժեշտ միջոցառումներ իրականացնելու նպատակով՝ իրավասու ստորաբաժանումներին համապատասխան հանձնարարություններ տալու համար հաղորդում է ուղարկվել ԱՆ քրեակատարողական ծառայության պետին: 2023 թվականի ընթացքում Դատախազության կողմից ԱՆ քրեակատարողական ծառայության մարմինների և դրանց կազմում գործող ստորաբաժանումների կայացրած որոշումների օրինականության և հիմնավորվածության ստուգման արդյունքում արձանագրվել է 24 խախտում, որոնց վերաբերյալ համապատասխան հաղորդումներ են ուղարկվել քրեակատարողական հիմնարկների պետերին: ԱՆ քրեակատարողական հիմնարկներում 2023 թվականի ընթացքում ստացվել է 288 անձի կողմից հացադուլ հայտարարելու վերաբերյալ 447 դիմում: Հացադուլ հայտարարելու վերաբերյալ բոլոր դեպքերով հացադուլ հայտարարած անձը հարցման է ենթարկվել, ընդ որում՝ մի շարք դեպքերում դատախազի կողմից տրամադրված խորհրդատվության արդյունքում, կալանավորված անձը կամ դատապարտյալը դադարեցրել է հացադուլը:

ԱՆ քրեակատարողական հիմնարկներում 2023 թվականի ընթացքում արձանագրվել է 155 անձի կողմից 134 Հաշվետու ժամանակահատվածում Դատախազության կողմից ստուգվել է քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց նկատմամբ տույժի միջոց կիրառելու մասին 2117 որոշում: Գործող օրենսդրությանը հակասելու պատճառաբանությամբ՝ պահվող անձանց նկատմամբ տույժի միջոց կիրառելու մասին 8 որոշում վերանայելու միջնորդագիր է ներկայացվել համապատասխան ՔԿՀ-ների պետերին, որոնցից վերանայման արդյունքում 3-ը թողնվել է անփոփոխ, 5-ը բավարարվել է: Վերոնշյալ որոշումներից 1-ը վերաբերել է պահվող անձի նկատմամբ տույժի միջոցի խիստ տեսակի կիրառմանը, 5-ը՝ տույժի միջոցի մեղմ տեսակի կիրառմանը, 1-ը՝ տույժի միջոցի անհիմն կիրառմանը, 1-ը՝ դատապարտյալին պատժի կրման սահմանված կարգի չարամիտ խախտող ճանաչելուն: Արձանագրվել է նաև նախկինում նշանակված տույժի միջոցներից՝ առանց բավարար իրավական և փաստական հիմքերի ազատելու մեկ դեպք:Նշված դեպքի կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազը միջնորդել է ՀՀ արդարադատության նախարարին՝ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ի պետի կողմից ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու պատճառները բացահայտելու, ինչպես նաև նրա կարգապահական պատասխանատվության հարցը լուծելու նպատակով անցկացնել ծառայողական քննություն: Անցկացված ծառայողական քննության արդյունքներով՝ ՀՀ արդարադատության նախարարի հրամանով ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ի պետի նկատմամբ կիրառվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժը: 2023 թվականի ընթացքում Դատախազության կողմից ստուգվել է քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց նկատմամբ խրախուսանքի միջոց կիրառելու մասին 11 որոշում, որի արդյունքում՝ գործող օրենսդրությանը հակասելու պատճառաբանությամբ, պահվող անձանց նկատմամբ խրախուսանքի միջոց կիրառելու մասին 2 որոշում վերանայելու միջնորդագիր է ներկայացվել համապատասխան ՔԿՀ-ի պետին. վերանայման արդյունքում որոշումներն անվավեր են ճանաչվել: ԱՆ քրեակատարողական հիմնարկներում 2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ պահվում է 199 օտարերկրյա քաղաքացի։




Լրահոս