Որ վարչական շրջաններում ու մարզերում են թմրամիջոցներն ավելի շատ օգտագործում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատախազության տարեկան հաշվետվության վիճակագրական տվյալներից ակնհայտ է դառնում, որ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արձանագրվել է ինչպես թմրամիջոցների ապօրինի շրջանառության, այնպես էլ դրանց իրացման նպատակով շրջանառության դեպքերի աճ, որն առանձին տարածքներում գերազանցում է 100 կամ նույնիսկ 300 տոկոսը։ Մարզերում, ի տարբերություն Երևան քաղաքի, դեպքերը համեմատաբար քիչ են, ինչը պայմանավորված է առավելապես բնակչության թվակազմով և կենտրոնացվածությամբ: Առանձնահատուկ ուշադրության են արժանի Երևան քաղաքի Արաբկիր, Շենգավիթ, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանները, որտեղ, նախորդ տարվա համեմատությամբ, էականորեն ավելացել է ինչպես թմրամիջոցների ապօրինի շրջանառության, այնպես էլ դրանց իրացման նպատակով շրջանառության դեպքերի թիվը: Մարզերում դեպքերի դինամիկ աճը պահպանվում է հատկապես Շիրակի և Արմավիրի մարզերում: Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի թվի աճի համատեքստում մտահոգիչ է նշված հանցատեսակի՝ առավելապես իրացման նպատակով ապօրինի շրջանառության դեպքերի բացահայտման ցուցանիշների նվազումը։ Իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի բացահայտման տոկոսային ցուցանիշների՝ 2022 և 2023 թվականների համեմատական պատկերն՝ ըստ տարածքների հետևյալն է․

Նշված վիճակագրական տվյալները վկայում են, որ իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի աճին զուգահեռ այդ հանցատեսակի բացահայտման ցուցանիշի նվազումը դրսևորվել է Հայաստանի Հանրապետության գրեթե ամբողջ տարածքում։ Բացահայտման առումով խիստ մտահոգիչ արդյունքներ են գրանցվել հատկապես Գեղարքունիքի մարզում 2022 թվականին գրանցվել է բացահայտման 88.2%, 2023 թվականին՝ 20.5%, իսկ 2021 թվականին գրանցվել է բացահայտման 100 %-անոց արդյունք)։ Վայոց ձորի մարզում 2022 թվականին գրանցվել է բացահայտման 75% արդյունք, 2023 թվականին՝ 22,2%, իսկ 2021 թվականին գրանցվել է բացահայտման 100%-անոց արդյունք։ Տավուշի մարզում 2022 թվականին գրանցվել է բացահայտման 100%-անոց արդյունք, 2023 թվականին՝ 50%։




Լրահոս