«Չգիտեմ՝ ում տանից ինչ են տարել, իմ տանը ոչինչ էլ չկա»․ գնդապետը՝ ԱԺԲ-ի անդամների տանից ռազմական իրեր հայտնաբերելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Օրերս ԱԺԲ -ի ղեկավարների տներում և գրասենյակներում իրականացված միաժամանակյա խուզարկություններով հայտնաբերվել են քննությանը հետաքրքրող բազմաթիվ իրեր, առարկաներ, այդ թվում՝ ռազմական նշանակության, որոնց օրինականությունն ստուգվում է,- սյս մասին «Ազատությանը» հայտնել է Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

ArmLur.am-ը կապ հաստատեց գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի հետ՝ պարզելու, թե ի՞նչ ռազմական նշանակութան իրեր են հայտաբերվել։

Մեզ հետ զրույցում Վոլոդյա Ավետիսյանն ասաց, որ չգիտի ում տանից ինչ են հայտնաբերել։

«Ես չգիտեմ՝ ում տնից ինչ են գտել։ Համենայն դեպս իմ տանից ռազմական ոչ մի բան չեն տարել, որովհետև չկա։ Կապի միջոցներ են տարել, հեռադիտակներ, ինչ- որ վաճառվում է սովորական խանութներում։ Այնպես որ ինչը, որ ման էին գալիս հակաօրինական ոչինչ չկա։ Եղել են ջոկատի ցուցակներ, որ դիրքերում ենք եղել, որտեղ անուն ազգանուններ են եղել գրված, տվյալներ, հեռախոսի համարներ, պոստերի համարներ»,- ասաց գնդապետը։

Գնդապետի խոսքով՝ իր տանը եղել է հրացան՝ անօրինական պահված, որը գտել էին, և նա անձամբ տարել և հանձնել է։

ArmLur.am-ը նաև հետաքրքրվեց՝ արդյո՞ք հետ վերադարձրել են անձնական բջջային հեռախոսները, որոնք նույնպես առգրավվել էին, ինչին գնդապետը պատասխանեց, որ ոչ, դեռ չեն վերադարձրել։

Աննա Սրապիոնյան




Լրահոս