
Հայաստանից խորհրդարանական մեծ պատվիրակություն կգործուղվի Ֆրանսիա:
ՀՀ ԱԺ պատգամավորները Ստրասբուրգում ապրիլի 13-19-ը կմասնակցեն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) տարեկան նստաշրջանի երկրորդ մասի աշխատանքներին:
ArmLur.am-ը ԱԺ-ից տեղեկացավ, որ պատվիրակության կազմում կլինեն ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, հանձնաժողովի փոխնախագահ Արուսյակ Ջուլհակյանը և ՔՊ խմբակցության պատգամավորներ Հռիփսիմե Գրիգորյանը, Սոնա Ղազարյանը, ինչպես նաև «Հայաստան» խմբակցությունից Արմեն Գևորգյանը և Արմեն Ռուստամյանը:
Պատգամավորների գործուղման հետ կապված ծախսերը՝ ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաեւ գիշերավարձը կկատարվի պետբյուջեի հաշվին:
Քրիստինա Մուշեղյան