«Մարդու ճակատագիրը» խորագրով համերգով ավարտվել է Հայ կոմպոզիտորական արվեստի 15-րդ փառատոնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամփոփվել է Հայ կոմպոզիտորական արվեստի 15-րդ փառատոնը. վերջին համերգը անվանվել է «Մարդու ճակատագիրը»:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը նշել է‚ որ 15 տարիների ընթացքում Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի շրջանակում հայ կոմպոզիտորների 100-ից ավելի մեծակտավ ստեղծագործություններ են թվայնացվել՝ հույս հայտնելով, որ հնարավորություն կունենան միջազգային հրատարակչություններին ներկայացնել հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները‚ որպեսզի դրանք հասանելի դառնան նաև Եվրոպայի‚ ԱՄՆ-ի նվագախմբերի համար‚ որոնք օգտվում են այդ հայտնի հրատարակչությունների հարթակներից։

Նշենք, որ փառատոնը կազմակերպել էին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Հայաստանի կոմպոզիտորների միությունը:




Լրահոս