
Բաքվում կայացած խորհրդակցությունների ժամանակ ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Պավել Կնյազևը և Ադրբեջանի փոխարտգործնախարար Սամիր Շարիֆովը քննարկել են միջազգային հարթակներում երկու երկրների փոխգործակցության հարցերը։ Այս մասին ասվում է ՌԴ դիվանագիտական ծառայության հաղորդագրության մեջ։
Բացի այդ, Կնյազևին ընդունել են Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը և Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը։
«Շփումների ընթացքում քննարկվել են միջազգային հարթակներում փոխգործակցության ընթացիկ հարցեր»,- նշել են ՌԴ դիվանագիտական ծառայությունից։