Ինչ գործընթաց է սկսել դատախազությունն ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Գևորգյանի՝ «Ծաղիկ Ռուբոյի» դստերը պատկանող «Ռիբոկ» մարզահամալիր տարածքի շուրջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ Գլխավոր դատախազության 2023 թվականի տարեկան հաշվետվության տվյալների Երևան քաղաքի Տիգրան Պետրոսյան 44/2 հասցեի հողամասերի («Ռիբոկ» մարզահամալիր) առնչությամբ, Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձեռք բերված տվյալների հիման վրա՝ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 2003 թվականի մարտի 27-ին տրված իրավունքի պետական գրանցման թիվ 1632045 վկայականի համաձայն՝ 6452.88 քմ մակերեսով հողամասի նկատմամբ գրանցվել է Ա.Գ.-ի սեփականության իրավունքը, որպիսի գրանցման հիմքում, ըստ նույն վկայականում կատարված գրառման, դրվել է Հողային օրենսգրքի 118-րդ հոդվածի 7-րդ կետի պահանջը: Մինչդեռ քաղաքացի Ա.Գ.- ի՝ սեփականության իրավունքի գրանցման պահին նշված հողամասը, ըստ ստացված տեղեկատվության, հանդիսացել է այգի և որպես Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված օտարման ոչ ենթակա հողամաս, ենթակա չի եղել օտարման: Բացի այդ, Երևանի քաղաքապետի՝ 2006 թվականի ապրիլի 5-ի թիվ 477-Ա որոշմամբ՝ Ա.Գ.-ին որպես ընդլայնում առանց հրապարակային սակարկությունների, ուղղակի վաճառքի ձևով օտարվել է 850 քմ մակերեսով հողամաս: 105 Դրա հիման վրա կողմերի միջև 2006 թվականի ապրիլի 29-ին կնքվել է վերոնշյալ հասցեի հողամասը ուղղակի վաճառքով՝ 3 մլն 845 հազար 400 դրամով օտարելու վերաբերյալ պայմանագիր:

Մինչդեռ 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի համաձայն՝ ընդլայնման ձևով կարող է օտարվել միայն այն հողամասը, որը հնարավոր չէ որպես առանձին գույքային միավոր օտարել (տրամադրել) հրապարակային սակարկությունների միջոցով: Երևանի քաղաքապետի՝ 2019 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 03/07-85844Հ գրության ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևանի քաղաքապետի 2006 թվականի ապրիլի 5-ի թիվ 477-Ա որոշմամբ լրացուցիչ տրամադրված հողամասը կարող էր դառնալ հրապարակային սակարկությունների առարկա, ինչից հետևում է, որ նշված հողամասը ընդլայնման կարգով հատկացնելու մասին Երևանի քաղաքապետի որոշումը կայացվել է օրենքի խախտմամբ: Բացի այդ, Երևանի քաղաքապետի մեկ այլ որոշմամբ Ա.Գ.-ին կրկին որպես ընդլայնում տրամադրվել է 610.0 քմ մակերեսով հողամաս: Այնուհետև, Երևանի քաղաքապետի 2014 թվականի թիվ 3887-Ա որոշմամբ նշված որոշման մեջ կատարվել է փոփոխություն և 610.09 քմ մակերեսով հողամասը փոխարինվել է 535.19 քմ մակերես հողամասով: 2014 թվականի նոյեմբերի 5-ին կնքվել է 535.19 քմ մակերեսով հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր: Կառավարության՝ 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի համաձայն՝ ընդլայնման նպատակով հողամաս կարող է տրամադրվել միայն մեկ անգամ, մինչդեռ տվյալ դեպքում Երևան քաղաքի Տ. Պետրոսյան 44/2 հասցեում գտնվող անշարժ գույքի ընդլայնման նպատակով՝ Երևանի քաղաքապետի 2014 թվականի թիվ 1545-Ա և այն փոփոխելու վերաբերյալ 2014 թվականի թիվ 3887-Ա որոշումներով՝ հողամաս է տրամադրվել երկրորդ անգամ: Բացի այդ, Երևանի քաղաքապետի 2019 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 03/07- 85844Հ գրության ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևանի քաղաքապետի 2014 թվականի թիվ 1545-Ա որոշմամբ լրացուցիչ տրամադրված հողամասը կարող էր դառնալ հրապարակային սակարկությունների առարկա: Այսինքն՝ Երևանի քաղաքապետի որոշումը կայացվել է օրենքի խախտմամբ: Դատախազությունն ուսումնասիրության արդյունքներով Վարչական դատարան է ներկայացրել է 3 հայց՝ Երևան քաղաքի Տիգրան Պետրոսյան 44/2 հասցեի հողամասերը պետությանը վերադարձնելու նպատակով:




Լրահոս