
Ղազախստանի ԱԻՆ սեյսմիկ կայանների ցանցը ժամը 11:14-ին գրանցել է 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։
Այս մասին հայտնել է երկրի ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ալմաթիից 308 կմ դեպի արևմուտք՝ 25 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Դիտարկումը շարունակվում է։