Ուկրաինան նոր մեղադրանք է առաջադրել Մարգարիտա Սիմոնյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը RT հեռուստաընկերության ղեկավար Մարգարիտա Սիմոնյանի մեղադրանքին նոր հոդվածներ է ավելացրել՝ այս անգամ վերջինիս մեղադրելով ցեղասպանության կոչեր հնչեցնելու համար, հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Ամբաստանյալի նոր փաստագրված հանցագործությունների թվում են Սիմոնյանի հրապարակային կոչերը՝ 2023 թվականի դեկտեմբերին ուկրաինացի երեխաների զանգվածային սպանության վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Դեռ մեկ տարի առաջ Ուկրաինայի անվտանգության ծառայությունն արդեն մեղադրել էր Սիմոնյանին Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգության համար։ Այժմ այս հոդվածին ավելացվել է ևս երեք մեղադրանք՝ «ուկրաինացիների ցեղասպանության կոչեր, պատերազմի քարոզչություն և Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի արդարացում»։

Վերջինս նման հայտարարություններ է արել ինչպես իր սեփական հեռագրային ալիքում, այնպես էլ ռուսական հեռուստաալիքներով, այդ թվում՝ Վլադիմիր Սոլովյովի հեռուստաշոուում, պարզաբանել է Անվտանգության ծառայությունը։

Ուկրաինայում Սիմոնյանի դեմ գործ է հարուցված արդեն Քրեական օրենսգրքի չորս հոդվածով։




Լրահոս