
Ապրիլի 1-ին՝ ժամը 14։38-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղվահովիտ գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկույթ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։15-ին, մարվել՝ 16։40-ին։ Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ։