Քութեշի նոր բռնկում. մանկապարտեզի խումբ է փակվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Երևանի մանկապարտեզներից մեկում քութեշի բռնկման պատճառով խմբերից մեկը փակվել է։

Առողջապահության նախարարությունից տեղեկացանք, որ քութեշի, ինչպես նաև այլ օդակաթիլային վարակներին բնորոշ է սեզոնայնությունը։ Հիվանդացությունն ունի օրինաչափություն՝ առավել հաճախ հանդիպում է աշնան-ձմռան ամիսներին և նվազում է ամռանը, ինչպես նաև բնորոշ է պարբերականությունը՝ 4-7 տարի։ Քութեշով հիվանդացության մակարդակը հիմնականում պայմանավորված է մանկական կազմակերպ հաստատոթյունններ հաճախող նախադպրոցական տարիքի երեխաների հիվանդացությամբ։ Մանկական նախակրթարաններ կամ ուսումնական հաստատոթյուններ հաճախող երեխաները 3-4 անգամ ավելի հաճախ են հիվանդանում, քան չհաճախողները։

Ան մամուլի քարտուղարը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց.
«Ներկայում դիտվում է քութեշով հիվանդացության աշխուժացում, ինչը բնորոշ է սեզոնին և դրա մասին մենք պարբերաբար խոսում ենք։ Վարակի աղբյուր կարող են հանդիսանալ, ինչպես հիվանդ մարդը, այնպես էլ առողջ վարակակիրը։
Մանկապարտեզ կամ նախակրթարան փակելու մասին տեղեկատվության չեմ տիրապետում, որովհետև այն ԱՆ գործառույթը չէ»:

Էմմա Միքայելյան




Լրահոս